Վահանակների տեխնոլոգիաներ՝ N-Type, TOPCon և P-Type համեմատություն

Արևային վահանակների արդյունավետությունը մեծապես կախված է նրանում կիրառվող բջջային տեխնոլոգիայից։ Տարիների ընթացքում զարգացել են մի քանի առաջատար տեխնոլոգիաներ, որոնցից հիմնականներն են՝ P-Type, N-Type և TOPCon:

P-Type տեխնոլոգիա

P-Type վահանակները երկար ժամանակ եղել են արևային արդյունաբերության ստանդարտը։ Դրանք կառուցվում են բորով դոպավորված սիլիցիումի վրա և ունեն հետևյալ բնութագրերը՝

  • Ավելի ցածր գին
  • Արագ դեգրադացիա՝ հատկապես առաջին տարում (LID)
  • Հարմար են մեծ մասսայական արտադրության համար

P-Type-ը դեռ լայնորեն կիրառվում է, սակայն փոխարինվում է ավելի արդյունավետ այլ տարբերակներով:

N-Type տեխնոլոգիա

N-Type վահանակները կառուցվում են ֆոսֆորով դոպավորված սիլիցիումի վրա։ Դրանք ունեն՝

  • Ավելի քիչ լուսային դեգրադացիա (LID)
  • Ավելի երկար ծառայության ժամկետ
  • Լավ աշխատանք բարձր ջերմաստիճաններում

N-Type վահանակներն ավելի թանկ են, սակայն ապահովում են կայուն և բարձր արտադրողականություն երկարաժամկետ հեռանկարում:

TOPCon տեխնոլոգիա

TOPCon-ը (Tunnel Oxide Passivated Contact) նորարար տեխնոլոգիա է, որը հիմնականում կառուցվում է N-Type բջիջների վրա։ Այն պարունակում է օքսիդի շերտ, որը բարձրացնում է կատարողականը՝ նվազեցնելով էլեկտրոնային կորուստները։

Առավելությունները՝

  • Արդյունավետություն՝ մինչև 22–23%
  • Լավ կատարում ցածր լուսավորությամբ պայմաններում
  • Բարձր դիմադրություն ջերմաստիճանային ազդեցություններին

Եզրակացություն: TOPCon-ը տեխնոլոգիա է, որը մեծացնում է N-Type բջիջների առավելությունները։ Այսինքն՝ ոչ բոլոր N-Type վահանակներն են TOPCon, բայց գրեթե բոլոր TOPCon-ներն ունեն N-Type հիմք։

Հայաստանի պայմաններում, եթե ցանկանում եք ունենալ առավելագույն կայունություն և բարձր արտադրողականություն՝ խորհուրդ է տրվում ընտրել N-Type կամ TOPCon տեխնոլոգիայով վահանակներ։ Եթե բյուջեն սահմանափակ է, ապա բարձր որակի P-Type վահանակներն էլ կարող են լավ արդյունք տալ:

Scroll to Top