Պորտալի տրամաբանությունը

Պորտալի առաջնային նպատակն է տրամադրել հաճախորդներին հարթակ, որտեղ հաճախորդը գրանցվելով և լրացնելով մի քանի տեղեկատվություն հնարավորություն կստանա ստանալ բազում գնառաջարկներ ՀՀ-ում գործող ստուգված արևային կայաններ տեղադրող կազմակերպություններից առանց կիսվելու անձնական տվյալներով, ինչպիսիք են անունը, հեռախոսի համարը, հասցեն այնքան ժամանակ մինչև կորոշի, թե որ կազմակերպության հետ է ցանկանում առաջ շարժվել։ Այս քայլով մենք ազատում ենք հաճախորդներին վաճառքի մենեջերների անդադար, երբեմն նյարդայնացնող զանգերից։

Մեր խորհրդատուները միշտ կլինին հաճախորդի կողքին, որպեսզի տրամադրեն անաչառ խորհրդատվություն, պատասխանեն հաճախորդին հետաքրքրող հարցերին և օգնել անցելու արևային էներգիայի։


Քայլերի հերթականությունը


  1. Անձնական տվյալների լրացում (Անուն, Ազգանուն, հեռախոսահամար և էլ. հասցե)
  2. Հասցեի լրացում
  3. Ծառայության ընտրություն (Արևային կայան, ջրատաքացուցիչ և այլն)
  4. Տեղադրման վայրի տեղեկատվություն (հողային, տանիքային, տանիքի տեսակը և նյութը)
  5. Տարեկան կտրվածքով միջին ամսական հոսանքի ծախսը (ՀՀ դրամ)
  6. Ֆազերի քանակը 
  7. Հոսանքի թույլտվությունը
  8. Նախընտրելի վճարման եղանակը (Ապառիկ, կանխիկ, տարաժամկետ)
  9. Հավելյալ տեղեկատվություն, որ կցանկանաք տեղեկացնել կամ հարցնել տեղադրողին

Այս քայլերը կատարելուց հետո, մեր մասնագետները կստուգեն հայտը, հարցերի դեպքում կկապնվեն Ձեզ հետ և կհաստատեն հայտը, որից հետո դուք կստանաք նամակ, որ Ձեր հայտը արդեն ակտիվ է և հայտնվել է պորտալում, որտեղ տեղադրող ընկերությունները կտեսնեն Ձեր հայտը։

Այս փուլում բոլոր տեղադրող ընկերությունները տեսնելով Ձեր հայտը կուղարկեն Ձեզ գնառաջարկներ, որոնք կհայտնվեն Ձեր էջում գնառաջարկներ բաժնում։ Այստեղ դուք կտեսնեք Ձեզ ուղարկված բոլոր գնառաջարկները, որտեղ նշված կլինի թե ինչ սարքավորումներ է առաջարկել Ձեզ տեղադրող ընկերությունը, որքան կկազմի կանխատեսվելիք արտադրողականությունը, որքան կկազմի գինը, ինչ երաշխիքներ է տրամադրում կազմակերպությունը և այլն։ 

Այս փուլում դուք համեմատում եք բոլոր գնառաջարկները (սարքավորումներ, գներ, երաշխիքներ և այլն)։ Ցանկացած հարց դուք կարող եք քննարկել մեր խորհրդատուների հետ, որոնք Ձեզ կտրամադրեն անաչառ խորհրդատվություն և կարծիք։

Ծանոթանալով բոլոր ստացված գնառաջարկների հետ դուք կորոշեք թե որ կազմակերպության/կազմակերպությունների առաջարկներներն են առավել հետաքրքիր Ձեզ և կարող եք արդեն պորտալում կիսվել Ձեր կոնտակտային տվյալներով Ձեր կողմից ընտրված կազմակերպության հետ, որպեսզի ավելի մանրամասնեք առաջարկը ուղիղ կազմակերպության հետ։

Այս փուլում դուք վերջնական կընտրեք տեղադրող կազմակերպությանը և կանցնեք պայմանագրային փուլ։  

Scroll to Top