ՍՈԼԱՐ ՊՈՐՏԱԼԸ ԱՐևԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ ՏԵՂԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Սոլար Պորտալը մի համակարգ է, որը ապահովված լինելով լիարժեք անկախությամբ ոլորտում գործող ցանկացած տնտեսվարողից, կարող է հանդես գալ որպես անկախ և անկողմնակալ կապող օղակ արևային ՖՎ կայան ձեռք բերողի և մասնագիտացված տեղադրողի միջև:
Սոլար Պորտալում ստուգված, տեղական տեղադրողները և մատակարարները կպայքարեն, որպեսզի հնարավորություն ստանան համագործակցել Ձեր հետ ապահովելով Ձեր անցումը մատչելի, հուսալի և մաքուր էներգիայի։ Բայց սա դեռ ամենը չէ, մենք կօգնենք ձեզ հեշտությամբ և վստահորեն անցնել մաքուր էներգիայի և էներգախնայողության բարձրորակ լուծումների՝ ապահովելով թափանցիկ տեղեկատվության, անաչառ խորհրդատվության և պարզեցված գնման պրոցես:

Հաճախորդներ
Ստացեք ճիշտ լուծումներ ձեր, Ձեր տան և Ձեր բյուջեի համար:
Պարզություն. Հեշտությամբ ստացեք գնառաջարկներ մի քանի նախապես ստուգված տեղադրողներից
Խնայողություններ. Սոլար Պորտալում ստացեք ավելի ցածր գներ համեմատած անմիջապես մատակարարներից ստացված գնառաջարկների
Վստահություն. Թափանցիկություն և օբյեկտիվ խորհրդատվություն՝ առանց վաճառքի գործակալների անդադար զանգերի
- Անկողմնակալ և անաչառ խորհրդատվություն
- Հնարավորություն ստանալու առաջարկ շատ տարբեր Տեղադրող ընկերությունների կողմից, ծախսելով 15 րոպե ժամանակ
- Արևային ՖՎ կայանի շուկայական արժեքի նվազում
- Ոլորտի մասին իրազեկվածության և էկո-կրթվածության բարձրացում
- Վերականգնվող էներգետիկայի հանդեպ հասարակության և բիզնես համայնքի վստահության բարձրացում
- Ընդհանուր առմամբ արևային ՖՎ էներգիային անցնելու ցանկություն և պատրաստակամություն ունեցող հասարակության տեսակարար կշռի բարձրացում
- Տեղադրող ընկերությունների մասին անկողմնակալ կարծիք ստանալու հնարավորություն /verified reviews/
- Հեռավոր գյուղական բնակավայրերի բնակիչների համար մրցակցային գնառաջարկ ստանալու հնարավորություն

Տեղադրող ընկերություններ
Սոլար Պորտալը վստահելի գործընկեր է բազմաթիվ արևային կայանների տեղադրման ընկերությունների և մատակարարների համար:
Աճեցրեք ձեր բիզնեսը. բազմաթիվ կրթված, բարձր մոտիվացիա ունեցող գնորդների հասանելիություն
Նվազեցրեք ձեր ծախսերը: Գտեք և ներգրավեք հետաքրքրված հաճախորդներին ավելի արագ և էժան
Պարզեցրեք ձեր վաճառքը: գնառաջարկ, հաղորդագրություն, հանդիպում և պայմանագրի կնքում՝ բոլորը մեկ հարթակից
- Մարքեթինգային ծախսերի զգալի կրճատում
- Մեծ թվով փաստացի գնման առաջարկների ստացում
- Վաճառքի ծավալների մեծացում
- Վաճառքի և մարքեթինգի վրա ծախսվելիք ժամանակն ու ռեսուրսները կուղորդվեն ընկերության կարողությունների մեծացմանը
- Մասնագետների որակավորման բաձրացում
- Թափանցիկ և բաց մրցակցային հարթակը Տեղադրող Ընկերությանը կստիպի կենտրոնանալ մատուցվելիք ծառայությունների որակի բարձրացման վրա
- Նորաստեղծ ընկերությունների համար ուղիղ մրցակցության հնարավորություն շուկայում գործող խոշոր ընկերությունների հետ
- Մարզային տեղադրող ընկերությունների համար հնարավորություն, կողմնորոշել ռեսուրսները դեպի մասնագետների որակավորման, և սպասարկման որակի բարձրացման վրա
- Մարզային տեղադրող ընկերությունների կայուն զարգացում ժամանակակից շուկաների մոդելով, երբ համայնքին սպասարկում է տեղական տեղադրողը
Ազդեցությունը ոլորտի վրա
- Ուղղակի և առերես մրցակցային հարթակ, որը ակամայից կբերի առողջ և բաց մրցակցության
- ՀՀ բնակչության մոտ «Ածխածնային հետք» գաղափարի մասին ընկալման ձևավորմանը
- Վերականգնվող էներգետիկայի հանդեպ ընկալման և վստահության ձևավորմանը
- Կստեղծվի բազա գյուղական բնակավայրերի և հեռավոր համայնքների այն տնային տնտեսությունների և բիզնեսի մասին, որոնք կանխիկ չեն կարող և որոնց բանկային պատմությունը թույլ չի տալիս ձեռք բերել արևային ՖՎ կայան:
Այս բազան հետագայում կարող է օգտագործվել էներգետիկայի համատեքստում բարեգործական ծրագրերի շրջանակներում:
Ինչու վստահել մեզ
Սպառողների պաշտպանությունն այն ամենի հիմքն է, ինչ մենք անում ենք՝ սկսած մեր խորը ուսումնասիրված ուղեցույցներից, մեր թափանցիկ պորտալից մինչև մեր փորձագետ խորհրդատուները:
Սոլար Պորտալը անվտանգ, առանց պարտավորությունների, առանց ճնշման վայր է սովորելու, գնումներ կատարելու և համեմատելու համար:
- Ձեր կողմից տեղեկություններ ներկայացնելը և գնառաջարկներ ստանալը լիովին անվճար է:
- Մենք պաշտպանում ենք ձեր բոլոր կոնտակտային տվյալները, քանի դեռ չեք որոշել դրանք կիսել ձեր կողմից որոշված տեղադրող կազմակերպության հետ:
- Ձեզ գնառաջարկներ կուղարկեն միայն ստուգված կազմակերպություններ։
Ինչպես է աշխատում մեր բիզնեսը
Սոլար պորտալում գրանցված տեղադրող կազմակերպությունները մինչև հարթակում գրանցումը նախապես ստուգվում են հուսալիության և վստահության համար։ Տեղադրող կազմակերպությունները իրավասու չեն ազդելու իրենց առաջարկների և սարքավորումների մասին մեր խորհրդատվության և կարծիքի վրա։
Մեր վճարը կազմում է տեղադրող կազմակերպությունների այն ծախսի մի մասը, որոնք կազմակերպությունները կծախսեին վաճառքի և մարքետինգի վրա, եթե նրանք իրականացնեն վաճառքը Սոլար Պորտալ հարթակից դուրս։
Գնորդի կողմից կայանի դիմաց վճարվելիք արժեքի 10%-20%-ը կազմում են հենց այս ծախսերը: Սոլար Պորտալ հարթակ-ի միջոցով աշխատելու դեպքում տեղադրող կազմակերպությունները նվազեցնում են այս ծախսերը, որի շնորհիվ կարողանում են մինչև 20% ավելի մատչելի գին առաջարկել գնորդներին։

