Արևային վահանակներ՝ սերնդից սերունդ

Արևային վահանակները նույնպես անցնում են տեխնոլոգիական էվոլյուցիա։ Եկեք տեսնենք, թե ինչպես են դրանք զարգացել․


1-ին սերունդ – Մոնոկրիստալ և պոլիկրիստալ

Առավել տարածված են մինչ այսօր։

  • Մոնոկրիստալը՝ ավելի բարձր արդյունավետությամբ,
  • Պոլիկրիստալը՝ մատչելիությամբ։

2-րդ սերունդ – Բարակ թաղանթային (Thin-film)

Ավելի թեթև են, ճկուն, բայց նաև՝ ավելի ցածր արդյունավետությամբ։
Հարմար են ճարտարապետական դիզայնով կիրառությունների համար։


3-րդ սերունդ – Պերովսկիտներ և նորարար տեխնոլոգիաներ

Ներկայումս՝ լաբորատոր փուլում կամ վաղ արտադրական։
Ունի բարձր տեսական արդյունավետություն, սակայն կայունությունն ու արտադրական ծախսերը դեռ խնդիր են։


Տրամաբանական եզրակացություն

Հայկական պայմաններում մոնոկրիստալ վահանակները դեռ մնում են լավագույն տարբերակը՝ արդյունավետություն/գին հարաբերակցությամբ։ Սակայն միշտ հետևեք տեխնոլոգիական նորություններին՝ ապագայի համար առավել ճկուն և արտադրողական լուծումներ ընտրելու համար։

Scroll to Top