Օգտագործեք արեվի ուժը ձեր տան կամ բիզնեսի համար
Ինչու՞ անցնել արևային էներգետիկայի

Խնայողություն.
Զրոյացրեք կամ զգալիորեն կրճատեք ձեր էլեկտրաէներգիայի վճարները: Մեր արևային կայանները կարող են կրճատել ձեր էլ.էներգիայի դիմաց վճարումները մինչև 100%:

Երկարաժամկետ ներդրում
Հոսանքի վարձը դարձրեք նեդրում, ուղղորդելով այն ձեր սեփական արևային կայանին: Ընդամենը մի քանի տարի անց կայանը սկսելու է անխուսափելիորեն գոյացնել ֆինանսական եկամուտ:

Էներգետիկ անկախություն
Արտադրեք ձեր սեփական էներգիան և նվազեցրեք կախվածությունը ցանցից: Եղեք անհոգ ձեր էներգետիկ կարիքներում:

Էկո-կենսակերպ
Նվազեցրեք ձեր ածխածնի հետքը: Արևային էներգիան մաքուր, վերականգնվող աղբյուր է, որն օգնում է պաշտպանել մեր շրջակա միջավայրը հանածո վառելիքի արտանետումներից:

Բարձրացնել գույքի արժեքը
Նվազեցրեք ձեր ածխածնի հետքը: Արևային էներգիան մաքուր, վերականգնվող աղբյուր է, որն օգնում է պաշտպանել մեր շրջակա միջավայրը հանածո վառելիքի արտանետումներից:
Արևային Ֆոտովոլտային կայանների տիպերը
Ցանցին միացված On-Grid արևային կայան
Նկարագրություն. Ցանցին միացված արևային կայանները միացված են հանրային էլեկտրական ցանցին: Դրանք Հայաստանում արևային համակարգի ամենատարածված տեսակն են՝ իրենց ծախսարդյունավետության և պարզության շնորհիվ:
Խնայողություն. Կրճատեք ձեր էլեկտրաէներգիայի վճարները՝ արտադրելով ձեր սեփական էներգիան և վաճառելով ավելորդ էներգիան ցանցին:
Առանց կուտակիչի. Ավելի ցածր նախնական ներդրումներ, քանի որ մարտկոցի պահեստավորման կարիք չկա:
Էներգետիկ կայունություն. սնուցվում է ցանցից, երբ կայանի արտադրողականությունը ցածր է կամ բացակայում է (օրինակ՝ գիշերը կամ ամպամած օրերին):
Ցանցին միացված On-Grid արևային կայանները իդեալական են տների սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են առավելագույնի հասցնել իրենց խնայողությունները նվազագույն ներդրումով:

Հիբրիդային (Hybrid) Արևային ՖՎ Կայան
Նկարագրություն. Հիբրիդային արևային կայանները միավորում են երկու աշխարհների լավագույնը. դրանք միացված են ցանցին, միևնույն ժամանակ ներառում են նաև կուտակիչներ: Այս տիպի կայանները ամենաառաջադեմ արևային լուծումն են:
Էներգիայի պահեստավորում. Ավելորդ էներգիան պահեստավորեք կուտակիչներում, որպիսի օգտագործեք այն էլեկտրաէներգիայի անջատումների ժամանակ կամ երբ կայանի արտադրողականությունը բավարար չե (օրինակ՝ գիշերը կամ ամպամած եղանակին):
Միացում ՀԵՑ-ին. Ավելորդ էներգիան վերադարձրեք ցանց և նվազեցրեք ձեր էլեկտրաէներգիայի վճարները:
Էներգետիկ անկախություն. Վայելեք հուսալի էլեկտրամատակարարում նույնիսկ ցանցի խափանումների ժամանակ:
Հիբրիդային համակարգերը կատարյալ են տան սեփականատերերի համար, ովքեր ձգտում են էներգիայի առաջադեմ կառավարման և բարձր հուսալիության:

Ցանցին չմիացված (Off-Grid) Արևային ՖՎ Կայան
Նկարագրություն. Ցանցին չմիացված արևային կայանները լիովին անկախ են հանրային էլեկտրական ցանցից: Դրանք նախատեսված են էներգիայի ինքնաբավությունն ապահովելու համար։
Ընդհանուր անկախություն. Ստեղծեք և պահեք ձեզ անհրաժեշտ ողջ էներգիան՝ առանց հենվելու ցանցի մատակարարմանը:
Էներգետիկ անվտանգություն. Իդեալական է հեռավոր վայրերի կամ անհուսալի ցանցի հասանելիությամբ տարածքների համար:
Կայունություն. Լիովին օգտագործեք վերականգնվող էներգիան ձեր բոլոր էներգետիկ կարիքների համար:
Ցանցին չմիացված համակարգերը իդեալական են նրանց համար, ովքեր առաջնահերթություն են տալիս էներգետիկ անկախությանը և ինքնաբավությանը:

