
Հայաստանը ունի իդեալական բնական պայմաններ՝ արևային էներգիայի արդյունավետ օգտագործման համար։ Բայց ի՞նչ գործոնների վրա է հիմնվում ճիշտ հաշվարկը։
1. Insolation – Արևային ճառագայթման միջին արժեքը
Հայաստանում տարեկան միջին արևային ճառագայթումը կազմում է մոտ 1,720 կՎտժ/մ²։ Սա բավականին բարձր ցուցանիշ է։
2. Հզորության պահանջ
Եթե տանը օգտագործվում է միջինում 400 կՎտժ/ամիս հոսանք, որը կազմում է 20,000 ՀՀ դրամ, ապա պահանջվող կայանը կլինի՝
400 x 12 / 1,400 ≈ 3.4 կՎտ հզորությամբ կայան
(Հաշվարկում 1400-ը միջին տարեկան արտադրանքն է 1 կՎտ համակարգի համար, ելնելով տեղակայման դիրքից և կորուստներից)
3. Տեղակայման գործոններ
Պանելների արդյունավետությունը կախված է՝
- Տանիքի կողմնորոշումից
- Շենքի բարձրությունից և ստվերից
- Տեղանքի բարձրությունից և ջերմաստիճանից
4. Ետգնման հաշվարկ
Պարզ օրինակ՝ եթե 1 կՎտ կայանը արժե 250,000 դրամ և տալիս է 1400 կՎտժ/տարի հոսանք, ապա տնտեսում է ~70,000 դրամ/տարի → 3.5 տարվա վերադարձի ժամկետ:
